Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Եթե չդիմադրենք, հետո ավելի բարդ է լինելու

Եթե չդիմադրենք, հետո ավելի բարդ է լինելու
26.04.2024 | 14:55

Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են։

Հայերը դեմ են Տավուշում սկսված ապօրինի տարածքների հանձման գործընթացին՝ քաջ գիտակցելով, որ եթե չկասեցվի Հայաստանի դե-ֆակտո իշխանության որդեգրած զիջողական քաղաքականությունը, ապա դրանից հետո նույնը լինելու է այլ տարածքներում, և աստիճանաբար Ադրբեջանը կլանելու է ողջ Հայաստանը։

Հարյուրավոր մարդիկ Երևանում և մարզերում փակում են ճանապարհներ կամ այլ օրինական ձևերով արտահայտում են իրենց բողոքը։

Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու։ Յուրաքանչյուրս ունենք անելիք։ Անտարբեր մի՛ եղեք, օգնե՛ք։

Վարուժան Գեղամյան

Դիտվել է՝ 2488

Մեկնաբանություններ